Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հուսով ենք՝ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցում. Զախարովա

Հուսով ենք՝ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցում. Զախարովա
12.07.2018 | 22:43

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ համաձայնության կգան Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:


«Այս թեման քննարկվել է կողմերի հետագա շփումների ընթացքում: Հստակեցվել են լրացուցիչ դիտորդների քանակն ու տեղակայման վայրը, մինչդեռ դրա վերաբերյալ կողմերը վերջնական որոշման չեն եկել: Մոտ ապագայում տեղի կունենան նախարարների առաջին խորհրդակցությունները, դրանից հետո հույս ունենք, որ տեղի կունենան նաև հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը հնարավորություն կունենան դիտարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ դիտարկումների թեմայով»,- հայտարարել է Զախարովան:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ